Հնարավոր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին. FIP․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի պնդումը, թե պատերազմը հնարավոր չէր ավելի վաղ կանգնեցնել, հակասում է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած փաստերին: Թեմային անդրադարձել է FIP.am-ը։

«Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարողացել կանգնեցնել։ Մենք կանգնեցրել ենք էն ժամանակ, երբ որ դա հնարավոր է եղել։ Որևիցե օր չի եղել, որ հնարավորություն է եղել կանգնեցնել, և մենք այդ քայլին չենք գնացել։ Եկեք էդ ֆիքսենք, հա՞»,- հայտարարեց Սիմոնյանը։

Սակայն ի հակադրություն Ալեն Սիմոնյանի այս պնդման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2020-ի նոյեմբերին էր ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել պատերազմի ընթացքում իր քննարկումների մասին։

«ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը:

Ի դեպ, այդ օրերի քննարկումների վերաբերյալ խոսել էր նաև Վլադիմիր Պուտինը։

Իր հարցազրույցներից մեկում ՌԴ նախագահը հայտնում է, որ երբ ձեռք էր բերել պայմանավորվածություն Իլհամ Ալիևի հետ և վերջինիս պայմանները փոխանցել Նիկոլ Փաշինյանին, վերջինս ներկայացրել էր իր առարկությունները։

ՌԴ նախագահի խոսքով, Շուշի վերադառնալու պայմանի իրագործման դեպքում վերադառնում էին փախստականները (քաղաքացիական անձինք), դրան գումարվում էր նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը, և հաշվի առնելով այն փաստը, որ Շուշի քաղաքը շարունակելու էր մնալ հայկական կողմի վերահսկողության տակ, այս առաջարկի մերժումը ՌԴ նախագահի բնորոշմամբ «ոչ այնքան հասկանալի էր»։ Ամեն դեպքում, ըստ Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է այս առաջարկից՝ ասելով․ «Ոչ, մենք չենք կարող դրան գնալ, մենք կկռվենք»։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալեն Սիմոնյանի պնդումը, թե որևէ օր հնարավորություն չի եղել պատերազմը կանգնեցնելու և առաջին իսկ հնարավորության դեպքում է պատերազմը կանգնեցվել (նոյեմբերի 9-ին), չի հաստատվում։ Ըստ Փածինյանի և Պուտինի հայտարարությունների՝ պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել դեռևս հոկտեմբերին, սակայն հայկական կողմը հրաժարվել է էթնիկ ադրբեջանցի փախստականներին Շուշի վերադարձնելու առաջարկի պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։