«Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մոդելները զուգահեռաբար կգործեն». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գլոբալ նորարարական ֆորումին

Լուրեր

14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
Բոլորը

ՀՀ կառավարության աջակցությամբ հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվում է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) Գլոբալ ամենամյա նորարարական ֆորումը (GIF22): Այն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը և անցկացվում 4-րդ անգամ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆժից։

«Միջոցառման բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխարհահռչակ հայ գործարար, FAST-ի համահիմնադիր, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը և FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անտոնյանը:

Տեխնոլոգիաներին նվիրված ֆորումը միտված է ակադեմիական շրջանակների, տեխնոլոգիական ոլորտի, ներդրողների, պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություններ ստեղծելուն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆորումի շրջանակում մասնակցել է «ՀՀ կրթական համակարգի հեռանկարները» պանելային քննարկմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, անդրադառնալով Հայաստանում կրթական համակարգի խնդիրներին, կարևորել է Ազգային ժողովում «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» քննարկումները և առաջին ընթերցմամբ դրա հաստատումը՝ նշելով, որ շուրջ 6 տարի Հայաստանում կրթության զարգացման պետական ծրագիր չի գործել. «Ծրագիրը մի քանի կետ է ներառում, որոնք առանցքային են, եթե ցանկանում ենք ունենալ կիրթ և բանիմաց հասարակություն: Այն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Եվ այստեղ ամենակարևորը որակյալ կրթության ապահովումն է:

Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի մանրամասները. «Կապանը մեր երկրի ամենաբարդ տարածաշրջաններից մեկն է՝ պայմանավորված լանդշաֆտային առանձնահատկություններով և մեծ թվով փոքր գյուղական բնակավայրերի առկայությամբ, ուստի շատ կարևոր էր գտնել արդյունավետ լուծում: Երկար ժամանակ ենք աշխատել այդ ծրագրի ուղղությամբ ու կարողացել ենք ստեղծել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համադրությամբ մոդել: Կարծում ենք՝ դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մոդելները զուգահեռաբար կգործեն: Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում մենք իրականացնելու ենք կրթահամալիրների վերակառուցման և կառուցման աշխատանքներ՝ դրանց հաղորդելով նորարական լուծումներ և հասանելի դարձնելով նոր ծառայություններ: Այնտեղ գործելու են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններ: Կարծում ենք՝ կրթությունը կազմակերպելու համար սա ամենաճիշտ ճանապարհն է»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ստեղծարար ազատության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ այս համատեքստում ընդգծելով ուսուցիչների դերը:

«EdTech» թեմայով քննարկմանը մասնակցել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և Հայ կրթական հիմնադրամի անդամ ու նվիրատու Ալիս Պետրոսյանը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ երկրի վրա մարդու կյանքում արհեստական բանականության ազդեցությանն ուղղված հատուկ շեշտադրությամբ: Կիրառվելու են տարբեր ձևաչափեր. ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում անցկացվում է «Fishbowl session»-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափով, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։
Ֆորումի շրջանակում Հայաստան են ժամանել տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Ելույթներ ու դասախոսություններ կունենան աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 80 մասնագետներ:

Նշենք՝ Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որն իրականացել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամները»,- ասված է հաղորդագրությունում։