Բանավոր պայմանավորվածություններ չկան․ ադրբեջանական նարատիվն է դա․ Միրզոյանը՝ Օսկանյանի հոդվածի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացել եմ այդ վերլուծությունը, որովհետև պնդումների հիմքում դրված է մի շատ թերի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ: Իսկ ի՞նչ, եթե նման պայմանավորվածություններ չկան, ապա ստացվում է, որ այդ ամբողջ վերլուծությունը անտեղի անիմաստ բառերի ամբողջությո՞ւն է»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջին վերլուծական հոդվածին վերաբերող հարցին՝ նշեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություններ չկան, ինչի մասին բազմիցս հայտարարել են իշխանությունները:

«Գրված, ստորագրված հրապարակված պայմանավորվածություններից բացի այլ  պայմանավորվածություներ չկան: Հայաստանն որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»,- նշեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ Օսկանյանի հոդվածում բերված մտքերն երկրորդ շերտն էլ ունեն:

«Երկրորդ շերտն ամբողջությամբ ադրբեջանական այն նարատիվ է, թե Հայաստանը բանավոր ինչ-որ բան է պարտավորվել, այն չի անում, ինչը լեգիտիմացնում է մեր ագրեսիան նրա նկատմամբ: Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց՝ այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ մի քիչ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,- հայտարարեց Միրզոյանը:

Նա անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորության մասին հարցին:

«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում նաև միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերումը, միգուցե, բավարար երաշխիքներ չստեղծեն և հավելյալ երաշխիքներ պետք լինեն, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական, կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի: Սա ի թիվս այլ գործիքակազմի քննարկվում է միջազգային գործընկերների, նաև՝ Ադրբեջանի հետ»,- նշեց Միրզոյանը և տեղեկացրեց, որ այն շատ ակտիվ է քննարկվում:

Արտգործնախարարը հայտնեց, որ կա նաև սահմանից կողմերի զինված ուժերի հետքաշման գործիքը:

Մանրամասները՝ տեսանյութում։