Երևանում կայացել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 22-րդ համագումարը

Լուրեր

09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Սեպտեմբեր 24‒27-ին Երևանում գումարվել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ Համագումարը, որ զուգադիպում էր Կուսակցության հիմնադրության 135-ամյակին:

Ինչպես տեղեկացնում է Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական վարչությունը, աշխարհի 14 երկրները և Հայաստանի կուսակցական միավորները ներկայացնող ավելի քան 70 պատգամավորներ քննարկեցին հայ ժողովրդի առջև ներկայիս ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև Կուսակցության ներքին կյանքին առնչվող հարցերը:

Ժողովականները առաջին հերթին դատապարտեցին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Հայաստանի սահմաններից ներս, միաժամանակ գոհունակություն հայտնելով հայոց բանակի ցուցաբերած դիմադրության՝ ի գին մեծ զոհողությունների:

Քննարկումների արդյունքում որդեգրվեցին տասնյակից ավելի բանաձևեր՝ հստակեցնելով Կուսակցության դիրքորոշումները հայ ժողովուրդը հուզող տարբեր հարցերի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ

Համագումարը արձանագրեց, որ ժողովրդավարության ամրապնդման գործընթացում Հայաստանը արդեն իսկ արձանագրել է լուրջ ձեռքբերումներ, արժանանալով միջազգային ընտանիքի բարձր գնահատականին ու նեցուկին: Համագումարը գտավ, որ ամեն գնով պետք է պայքարել, որ այդ գործընթացը հետընթաց չարձանագրի:

Համագումարը դրական գնահատեց նաև վերջին տարիներին տեղի ունեցած տնտեսական բարեփոխումները, մենաշնորհների վերացումը, փտածության դեմ պայքարը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կարիքավոր խավերին հատկացվող նպաստների բարձրացումը, որոնց հանրագումարը պիտի նպաստի արտագաղթի դանդաղեցման և ապագան Հայաստանի հողի վրա տեսնելու ձգտումներին:

Համագումարը կարևորեց նաև Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնեց նրանց դանդաղ ընթացքի վերաբերյալ:

Համագումարը իր խոր մտահոգությունը հայտնեց երկրի ներքին քաղաքական կյանքը լարված պահելու փորձերի կապակցությամբ և գտավ, որ Հայրենիքի դիմագրաված լրջագույն և ճակատագրական մարտահրավերները կարելի է հաղթահարել բացառապես միասնական ջանքերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համագումարը ողջունելի գտավ Հայաստանի իշխանությունների վարած բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը և կարևոր նկատեց այդ հարաբերությունների առավել ամրապնդումը այն բոլոր պետությունների հետ, որոնք կսատարեն Հայաստանի անկախության, կնպաստեն ժողովրդավարության ամրապնդման և պատրաստ են թիկունք կանգնելու Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության:

Համագումարը կոչ արեց դաշնակից պետություններին և կառույցներին հանձնառու լինել Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը ուղղված իրենց պարտավորություններին, որոնցից թերացումը հայ ժողովրդի մոտ իրավացիորեն առաջացնում է տարակուսանք և զայրույթ:

Համագումարը վերահաստատեց այն համոզումը, որ Հայաստանի անկախության և հողային ամբողջականության պահպանման միակ երաշխավորը մնում է հայկական ուժեղ և արդիականացված բանակը՝ իր թիկունքին ունենալով միասնական հայ ժողովուրդը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը, Համագումարը վերահաստատեց այն համոզումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից ներս:

Համագումարը կարևորեց նաև Արցախի Հանրապետության` բանակցային գործընթացի լիիրավ կողմ դառնալու անհրաժեշտությունը: Այս առիթով, Կուսակցությունը ողջունեց Արցախի պետական ղեկավարության և ազատատենչ ժողովրդի իր հողին կառչած մնալու որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագումարը կարևորեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ավելի գործնական դարձնելու և Սփյուռքի ներուժը ավելի արդյունավետ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կենսական ոլորտները ղեկավարող գերատեսչություններից ներս սփյուռքահայ մասնագետների ներգրավումով: Այդ առնչությամբ, առաջնահերթ է Սահմանադրության 148-րդ հոդվածի վերանայումը՝ վերացնելու համար անհարկի խոչընդոտները:

Համագումարը քննարկեց նաև Սփյուռքի ընդհանուր իրավիճակը և իր մտահոգությունը հայտնեց Միջին Արեւելքի հայ գաղութներում տիրող տնտեսական և ապահովական ճգնաժամերի վերաբերյալ ու գտավ, որ անհրաժեշտ է ամեն գնով կանգուն պահել այդ գաղութները և կանխել դրանց դատարկումը: Իսկ, հակառակ դեպքում, արտագաղթել ցանկացողներին ուղղորդել դեպի Հայաստան: Այդ առումով, Համագումարը մի անգամ ևս կարևորեց համազգային ջանքերով դեպի հայրենիք ներգաղթի համապարփակ ծրագիր մշակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր նպատակը պետք է լինի ներգաղթող հայ ընտանիքների համար բավարար պայմանների ստեղծումը, որպեսզի նրանք մշտապես հաստատվեն հայրենի հողի վրա։

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22-րդ Համագումարը քննարկելուց հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիո միջև ընթացող բանակցային գործընթացը և անհրաժեշտ նկատեց երկու հարեւան ու ինքնիշխան պետությունների միջև բնականոն և կանխատեսելի հարաբերությունների գոյացումը այն պայմանով, որ բանակցությունները տեղի ունենան առանց նախապայմանների, և որպես բարի կամքի դրսևորում՝ Թուրքիա առաջին հերթին բացի իր իսկ կողմից փակած սահմանը:

Համագումարը շեշտեց, որ բանակցությունների գործընթացը բացարձակապես չի նշանակում Թուրքիո նկատմամբ հայ ժողովրդի արդար պահանջներից հրաժարում և այս հարցը բանակցային սակարկության առարկա չի կարող դառնալ»։