«Երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյան

Լուրեր

20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ տարիներ առաջ ինքը ևս «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի մասնակիցների շարքերում է եղել. «Տարիներ ի վեր «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթը խրախուսում և քաջալերում է երիտասարդներին, որը սկզբի համար գաղափարի իրականացման հնարավորություն է, իսկ հետագայում նաև կարող է եկամուտ հետապնդել: 2022 թ. պետությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, և ես երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ, հետազոտական և նորարարական գաղափարներ իրականացնելու համար ընտրել ճիշտ ղեկավարներ: Երբեմն դեպքեր են լինում, երբ կան ֆինանսավորում, գաղափար, թեմա, սարքավորումներ, բայց չկա լավ ղեկավար: Այս առումով էլ պետք է լրացնել բացերը և երիտասարդներին առաջ տանել»:

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շնորհավորել է մասնակիցներին ու հաղթողներին, նրանց հորդորել է երբեք չմոռանալ այն բուհը, որտեղ հղացել են նորարար գաղափարները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Արփա» ինստիտուտին՝ երիտասարդներին քաջալերելու և նրանց ուժերին հավատալու համար:

Շնորհավորելով հաղթողներին և մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է «ԱՐՓԱ» ինստիտուտի գործունեությունը` բուհական գիտությանն ու հետազոտական բաղադրիչին շարունակաբար աջակցելու առումով. «Հիմնադրամը շատ կարևոր գործունեություն է ծավալում ՀՀ-ում, որի հիմքում ընկած են երիտասարդ գիտնականների խրախուսումը, նորարարական գաղափարների ֆինանսավորումը՝ նպաստելով, որ երիտասարդները մնան գիտության մեջ և կայանան»:

«Արփա» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Այս տարիների ընթացքում ինստիտուտը մի շարք ծրագրեր է իրականացրել` աջակցություն ցուցաբերելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կառույցներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ևս շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որոնցում հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերը, որոնց հիմքում բուհերի հետ սերտ համագործակցությունն է:

Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները: «ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը, Էդիտա Նադիրյանը, Մերի Քոչարյանը Նիկոլայ Ավթանդիլյանի ղեկավարությամբ (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն)։

«ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթը կազմակերպվում է համալսարանական մակարդակով և գիտական տարբեր բնագավառներում քաջալերում է ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին, խրախուսում է աշխատանքային փոխհարաբերություններն ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև, որտեղ դասախոսը հանդես է գալիս որպես խորհրդատու: