Հանցագործությունը պետք է անաչառ հետաքննվի․ Լիտվայի ԱԳՆ-ն՝ ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների մահապատժի մասին
Քաղաքականություն
04.10.2022 | 18:17Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելուն։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի զինծառայողների կողմից գերեվարված հայ զինծառայողներին մահապատժի ենթարկելու տեսանյութից։ Հանցագործությունը պետք է անաչառ հետաքննվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խաղաղությունն ու կայունությունը պետք է մեկընդմիշտ վերադառնան Հարավային Կովկաս»,- ասվում է Լիտվայի ԱԳՆ գրառման մեջ։
Էմմա Չոբանյան