Ուկրաինական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում ազատագրել է ևս մի քանի բնակավայր․ Զելենսկի

Լուրեր

08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
Բոլորը

Ուկրաինական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում ազատագրել է ևս մի քանի բնակավայր։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պետության ղեկավարը, սակայն, կոնկրետ բնակավայրերի անուններ չի տվել ու չի պարզաբանել, թե որ մարզերի մասին է խոսքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական իշխանությունները մտադիր չեն օկուպացված տարածքներում մնացած բոլոր անձանց համարել համախոհներ։

«Եթե ուսուցիչը մնացել է ուկրաինացի ուսուցիչ և չի խաբել երեխաներին, թե ով է թշնամին… Կամ եթե մարդը մնացել է Ուկրաինայի կոմունալ ծառայությունների ուկրաինացի աշխատակից և, օրինակ, օգնել պահպանել մարդկանց էներգիայի մատակարարումը, ուրեմն նման մարդուն ինչ-որ բանում չի կարելի մեղադրել»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։

Հավելենք, որ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն (ISW) իր ամենօրյա ամփոփագրում ևս հայտնել է, որ ուկրաինական բանակն ընդլայնում է վերահսկողության գոտին հյուսիս-արևելքում՝ Կրեմեննայա և Սվատով ուղղություններով և Խերսոնի շրջանում։ Մասնավորապես, նշվում է, որ ուկրաինացիներն ընդլայնում են իրենց վերահսկողության գոտիները Կուպյանսկից, Բորովայայից, Լիմանից դեպի արևելք՝ մոտենալով Կրեմեննայա և Սվատովո քաղաքներին ու դրանք իրար միացնող ճանապարհին։

Տաթև Ֆռանգյան