Անիում մանդատները բաշխվել են, սակայն քաղաքական ուժերը հրաժարվում են կոալիցիա կազմել

Լուրեր

18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ տեղի է ունեցել թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ բաշխվել են Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի մանդատները։ Դրանք կհանձնվեն հոկտեմբերի 6-ին, քանի որ մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 16։00-ն քաղաքական ուժերին ինքնաբացարկ ներկայացնելու ժամանակ է տրված։

«Ժամանակ ենք տվել մինչև ամսի 5-ը՝ ժամը 16։00-ն, գուցե ինքնաբացարկ ներկայացնողներ, հրաժարվողներ լինեն, որից հետո հոկտեմբերի 6-ին նիստ կհրավիրենք ու մանդատները վերջնական կտանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Հանձնաժողովի անդամները նախօրեին քաղաքական ուժերից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կոալիցիա կազմելու են։ Երեք ուժերն էլ տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ՝ կոալիցիա չեն կազմելու։

Նշենք, որ կոալիցիա չկազմելու դեպքում Անիի ընտրությունները կչեղարկվեն, 6 ամիս անց նոր ընտրություններ կնշանակվեն։

Հիշեցնենք, որ «Ազգ֊համայնք» դաշինքը, որը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, ստացել է 10 մանդատ, 8 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է «Հայ փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը, և 3 մանդատ՝ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությանը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը։

Քաղաքական ուժերից և ոչ մեկը ձայների կեսից ավելին չի ստացել, հետևաբար՝ չի կարողանա միանձնյա իշխանություն ձևավորվել։

ՔՊ-ն հայտարարել է, որ «Ազգ-համայնք» դաշինքի» հետ կոալիցիա չի կազմի։ Իսկ «Հայկական երազանք» կուսակցությունը, որը ստացել է երեք մանդատ, հայտարարել է, որ իրենք կոալիցիա կազմելու համար չեն դիմի որևէ քաղաքական ուժի, եթե նրանցից որևէ մեկը ցանկություն ունի, կարող են դիմել, և կքննարկեն այդ հարցը։ Այս կուսակցության պայմանն այն է, որ համայնքապետի թեկնածու պետք է առաջադրվի Ագուն Սաղաթելյանը։

Արմիկ Մովսիսյան