Ասել՝ ՀՀ սահման չկա, նշանակում է ՀԱՊԿ չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 11:19
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ ծրագրի 3-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:13
Աշխարհի գավաթ․ Անուշ Գրիգորյանը, Ժիրայր Սարգսյանը և Դավիթ Չալոյանը հաղթել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:05
ՌԴ Սամարայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո շենքի մուտքը փլուզվել է. վիրավորներ կան
22.04.2026 | 10:54
ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ պարզաբանելով իր մանդատն ու լիազորությունները
22.04.2026 | 10:48
«Լեսթերը» դուրս է մնացել Չեմպիոնշիփից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:40
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
22.04.2026 | 10:32
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման մասին
22.04.2026 | 10:25
«Ինտերը» տպավորիչ կամային հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 22-ի դրությամբ
22.04.2026 | 10:02
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
22.04.2026 | 09:47
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Դատախազություն
22.04.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 23:25
Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 23:12
Միրզոյանը և Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը
21.04.2026 | 23:04
Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը կորցրել է իր մակերեսի 99%-ը
Բոլորը

Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ անդրառառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ չգալու մասին հարցին:

«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործըներների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել: Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի, իմ արձագանքն այն էր, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց՝ դա զուտ բառախաղ չէ, շատ լուրջ բովանդակություն է:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը հիմա ՀԱՊԿ-ի նախագահողն է:

«Ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական: Երբ մենք նախկինում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ ՀՀ-ի անվտանգության վերաբերյալ (ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է), մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է: Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք այդ ժամանակ բնականաբար դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված կամ դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց՝ այդ դեպքում այն կարմիր գիծը ո՞րտեղով էր անցնում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը դեռ այն ժամանակ հստակ ձևակերպել է այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը:

«Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի համար, քանի որ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով: Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև սահմանը դեմարկացված չէ, դեմարկացված չէ սահմանը նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:

«Հիմա, երբ Ադրբեջանն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դեմարկացված չէ, և սահմանային իրադրությունն այդ պատճառով է լարվում, դա նշանակում է, որ օրինակ, տեսականորեն կարո՞ղ է նաև Ադրբեջանը ՌԴ տարածք կամ ՌԴ-ն Ադրբեջանի տարածք ներխուժի, և, եթե ասեն, թե ինչ է կատարվում, ասեն, թե սահմանը դեմարկացված չէ՞»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այդ սահմանները կոորդինատներով հայտնի են, այդ սահմանները Խորհրային միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականին դեկտեմբերի 18-ի համաձայնագրով (վավերացված է և Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից) այդ գոյություն ունեցող սահմանները սահմանվել են որպես պետական սահմաններ:

«Երբ ասում են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, թե դուրս չի գա, հարցի սխալ ձևակերպում է: Հարցը հետևյալն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞, թե՞ չի գա, կամ ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ իր պատասխանատվության գոտին, իր կարմիր գիծը Հայաստանում»,-նշեց նա:

Փաշինյանը կարևորեց, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական այս իրավիճակի վերաբերյալ ձևակերպելո՞ւ է, թե՞ ոչ:

«Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը պետք է արձանագրի, և ագրեսիայի ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի: Եվ այսպիսով պետք է ֆիքսի այն կարմիր գիծը, որը դե յուր ֆիքսված է, որը ՀԱՊԿ-ի անկյունաքարն է»,-ասաց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։