ԱԱԾ-ն, ինչ խնդիր դրվի, կլուծի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հայաստանում օրինականության հաստատման գործընթաց է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես բնորոշեց տարբեր բիզնեսմենների, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սոուպերմարկետներում իրավապահների կողմից իրականացվող ստուգումները:

Կառավարության ղեկավարը վերահաստատեց իրենց այն հայտարարությունը, որ «վենդետաներ» չեն լինելու՝ միևնույն ժամանակ ընդգծելով. «Բայց որևէ մեկը թող չփորձի դա ընկալել որպես թուլության նշան, այսինքն՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի ընկալել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»:

Վարչապետ Փաշինյանը նաև ասաց՝ բոլորին կոչ է անում լրջանալ և պետության հանդեպ բոլոր պարտավորությունները կատարել անմնացորդ:

«Բոլորը ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, ոչ ոք թող չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Ես բոլորին կոչ եմ անում կամավոր գալ էդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն և թող այդ ամենն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: Այո՛, ԱԱԾ-ն ինչ խնդիր դնի, կլուծի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- հավելեց Կառավարության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: