Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման նախարարի հետ

Լուրեր

19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների եւ սննդամթերքի անվտանգության հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները եւ տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության եւ կիբեռանվտանգության ուղղություններով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:

Կարեւորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: