Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ իր ներքին գործերին միջամտելու՝ Վաշինգտոնի փորձերից։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերով 18-րդ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրասիական տարածքում Արևմուտքի անպատասխանատու գիծը չի սահմանափակվում միայն Ուկրաինայով։ Մենք հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ փորձ էր արվում Բելառուսում իրագործել «գունավոր հեղափոխության սցենարը»»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, թե նման միջամտությունից ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ։

Լավրովի խոսքով՝ դա, իբր, հստակ երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի  գործողություններով: Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը՝ ռուսաստանցի պաշտոնյան չի պարզաբանել։

Էմմա Չոբանյան