Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ այցելել են Գեղարքունիքի մարզի այն բնակավայրեր, որոնք Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ ենթարկվել էին հրետակոծության և հրթիռակոծության: Նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք: Նրանք տեղում կծանոթանան քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին, ենթակառուցվածքներին, հանրակրթական և այլ նշանակության օբյեկտներին հասցված վնասներին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը դիվանագետներին տեղում կներկայացնեն իրավիճակը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագետների՝ Ջերմուկ այցի ժամանակ ՌԴ դեսպանը ներկա չէր: