Թուրքիայի բողոքներին ի պատասխան՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը երկու կղզիների նկատմամբ հարցականի տակ չէ

Լուրեր

18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը երկու կզղիղների նկատմամբ կասկածի տակ չէ։ Սա այն բանից հետո, երբ Անկարան իր բողոքն էր հայտնել այնտեղ ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի տեղակայման կապակցությամբ, գրում է AFP-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Անկարայում Հունաստանի և ԱՄՆ-ի դեսպաններին բողոքի նոտա էր հղել Լեսբոս ու Սամոս հունական կղզիներում ամերիկյան զրահամեքենաների տեղակայման առնչությամբ։

«Հունաստանի ինքնիշխանությունը այդ կզղիների նկատմամբ հարցականի տակ չէ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հռետորաբանությունից և այնպիսի գործողություններից, որոնք կարող են է՛լ ավելի սրել լարվածությունը։ Պետք է հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- լրագրողներին ասել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Հավելենք, որ վերջին շրջանում կտրուկ լարվել են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները՝ կապված Էգեյան ծովի հունական կզղիների հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ պարբերաբար շարունակում է սպառնալ Աթենքին։

Էմմա Չոբանյան