ԱԻ նախարարի հրամանով ՊՆ օդաչուները պարգևատրվել են

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի մի շարք ծառայողներ պարգևատրվել են. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Գնդապետը շնորհակալություն է հայտնել ՊՆ մասնագետներին դժվարին պահին արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման վերջում Արմեն Գասպարյանն ընթերցել է նախարարի հրամանը և հանձնել պատվոգրերն ու մեդալները:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 33-րդ ենթակետով. ՀՀ ՊՆ N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ղեկապետեր, ավագ լեյտենանտներ Արման Հրաչի Աբգարյանին, Արտյոմ Գագիկի Հարությունյանին, կողային տեխնիկներ, ավագ լեյտենանտներ Արտեմ Սեյրանի Շահազիզյանին, Տիգրան Գուրգենի Ավետյանին, ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավիացիոն տեխնիկ, ավագ լեյտենանտ Կարեն Վահագնի Մխիթարյանին հանձնվել են պատվոգրեր։ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են էսկադրիլիայի ղեկապետ, կապիտան Գոռ Գառնիկի Ղարիբյանը, էսկադրիլիայի ինժեներա-ավիացիոն ծառայության ավիացիոն սպառազինության և դեսանտային սարքավորումների սպասարկման խմբի ավագ ավիացիոն տեխնիկ, կապիտան Լևոն Նորայրի Դանիելյանը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Տիգրան Արծվիի Աշոտյանը և զորամասի ավագ ղեկապետ, փոխգնդապետ Սերգեյ Վլադիմիրի Քեշիշյանը»,- նշվում է ԱԻ նախարարի հրամանի մեջ: