Կորուստների այդպիսի հարաբերակցություն չէինք ունենա, եթե զինվորը պաշտպանված լիներ․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 20:32
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Ինձ համար հասկանալի չէ կորուստների այն հարաբերակցությունը, որն ունեցանք, այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը և դրա հետևանքով հայկական կողմի ունեցած մարդկային կորուստներին։

«Ինձ համար հասկանալի չէ, թե Հայաստանի սահմաններին երկու տարում ինչու լուրջ բնագիծ չի կառուցվել, միայն երկու երեք հենակետ նորմալ կահավորել են՝ նկարելու և ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են։ Ասում են՝ փող ունենք, իսկ ինչու՞ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, քիչ կորուստներ տալու, ժամանակ շահելու համար է, որպեսզի ռեզերվները բերվեն։

Ինձ համար ավելի քան 2-3 անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ 44-օրյա պատերազմից հետո որևէ դաս չենք քաղել։

Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել ենք, որ փող ունենք։ Մի՛ հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք առնում էին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից, թե՛ Չինաստանից և այլ տեղերից, սա խնդիր չէ։

Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ շատ է ուժեղացել, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»,- նշեց Քոչարյանը։

«Պետք է լրջորեն բանակով զբաղվել` 2 տարի է, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, սակայն վերջում ծնվեց մի նախագիծ, ըստ որի` 24 միլիոն դրամով կարող են բանակից ազատվել։ Սա քայքայիչ է բանակի համար»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։