Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարբեր քաղաքական միավորների միջև հնարավոր չէ` լինեն այնպիսի հարաբերություններ, որ տարաձայնություններ չլինեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին և դիտարկմանը, որր ընդդիմությունը կոնսոլիդացված չէ։

«Հնարավոր չէ տարբեր քաղաքական ուժեր այնպես միավորել, որ ներքին հակասություններ չլինեն։ «Դիմադրության» շարժման ժամանակ ձեռք ձեռքի տված տարբեր կուսակցություններ են աշխատել, սակայն դա չի նշանակում, որ որոշակի տարաձայնություններ չեն ունեցել։ Համոզված եմ, որ իշխանության հետ առնչվող քաղաքական ուժերում նույնպես կան որոշակի անհամաձայնություններ»,- նշեց Քոչարյանը։

Հարցին, թե ինչու ընդդիմադիրների ակցիաների ժամանակ այդպես էլ մեկ հարթակի վրա չհայտնվեցին երկրորդ և երրորդ նախագահները՝ Քոչարյանը պատասխանեց, որ չպետք է սկսել «հին- նոր», «ղարաբաղցի-հայաստանցի» թեման մեջտեղ բերել։ Նրա խոսքով` հիմնական նպատակի համար, այո՛, հնարավոր է միասին լինել և պայքարել։

«Քաղաքական հարցերի՝ իշխանափոխության և այլ հարցելում Սերժ Սարգսյանի հետ որևէ խնդիր չունեմ։

Չենք հավաքվում ամեն օր, իրար հետ չենք խոսում, քեֆ, ուրախություն, հարսանիք, ծնունդ, թաղում չենք գնում, բայց այս է վիճակը, մի՛ փնտրեք ինչ-որ մի բան, որը կա՛մ չկա, կամ այն չափի չէ, ինչ ուզում եք տեսնել»,- ընդգծեց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։