ԱՄՆ-ը նոր՝ 1,1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ուկրաինային, այդ թվում՝ HIMARS համակարգեր․ Reuters

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

ԱՄՆ-ը պատրասվում է նոր՝ 1,1 մլրդ դոլարի զենքի նոր փաթեթի օգնություն Ուկրաինային, որի մասին հայտարարվելու է շուտով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և նշում, որ Վաշինգտոնը սպասում է Ուկրաինայում անօրինական «հանրաքվեների» արդյունքներին։

Պաշտոնյաներն անանունության պայմանով ասել են, որ օգնության մասին հայտարարվելու է առաջիկա օրերին։

Ակնկալվում է, որ դրա համար օգտագործվելու են Կոնգրեսի կողմից հատկացված Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցները, որը նախագահ Բայդենի վարչակազմին թույլ կտա զենք ձեռք բերել արդյունաբերությունից, այլ ոչ թե ամերիկյան զենքի առկա պաշարներից:

Տեղեկացված աղբյուրը նշել է, որ փաթեթը ներառելու է HIMARS համակարգեր, դրան ուղեկցող զինամթերք, տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր ու ռադարային համակարգեր, ինչպես նաև ուսուցում և տեխնիկական աջակցություն։

Միացյալ Նահանգները նաև զգուշորեն հետևում է, թե ինչպես են ռուսամետ ուժերը «հանրաքվեներ» անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում, որոնց արդյունքները շուտով կհայտարարվեն:

Վաշինգտոնը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլ, եթե Մոսկվան այդ տարածքները միացնի հանրաքվեների արդյունքների հրապարակումից հետո։

ԱՄՆ-ն արդեն ավելի քան 15 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր։

Էմմա Չոբանյան