Իշխանությունը չի ընդունել ինձ ու իմ առաջարկները. Օհանյանը` իշխանության հետ կառուցողական երկխոսության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

2018-ի իշխանափոխությունից հետո ես մի քանի անգամ ասել եմ, որ ես պատրաստ եմ անվտանգային հարցերով խորհուրդներ տալ առանց որևէ մի պաշտոնի, որևէ ակնկալիքի, որովհետև կողքից տեսել եմ, թե անվտանգության, բանակաշինության խնդիրներում ինչպիսի բացթողումներ ունեն: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ պետք է իշխանությունն ու ընդդիմությունը կառուցողական երկխոսություն ունենան, Օհանյանը նշեց․ «Մեկ անգամ ես անձամբ եմ ասել Նիկոլ Փաշինյանին, կարծեմ 2019-ի հունվարի 28-ին՝ բանակի օրը: Այն չի ընդունվել: 44-օրյա պատերազմի ժամանակ երկու օր անընդմեջ եղել եմ ՊՆ-ում, փորձել եմ հանդիպել ղեկավարության հետ, չեն ընդունել ինձ, ստիպված մեկնել եմ Արցախ: 2020-ի սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն արդենե ղել եմ Արցախում: Ուղիղ 40 օր ինչ ասել են, ես փորձել եմ կատարել, փորձել եմ տարբեր առաջարկություններ անել, հուշել եմ, որ պետք է մոբիլիզացիա կատարվի, նաև մարտավարական օղակի հուշումներ եմ կատարել, բայց իմ առաջարկները ոչ ոք չի ընդունել:

Երրորդը, 02020-ի օգոստոսի 2-ից ԱԺ-ում ենք, և ԱԺ-ում անընդհատ անվտանգության խնդիրների, արտաքին հարաբերությունների, բանակաշինության  վերաբերյալ տարբեր առաջարկություններ ենք արել, որոնք այսօրվա իշխանությունները չեն ընդունում:

Դրանից ավել ինչպե՞ս կարելի է ընդառաջ գնալ այս իշխանություններին և ասել՝ բերեք, մեր այսօրվա Հայաստանի օրակարգը քննարկենք»:

Օհանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրվիճակից դուրս. «Իրենց համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, անվտանգությունն է, այլ թաքուն բանակցություններ վարելն է թշնամու հետ, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը, իրենց համար Երևանում ոստիկանական զորքերն ուռճացնելն է, իրենց «քամակը» պահելն է: Նրանք ամբողջությամբ բաց են թողել սահմանները: Հիմա մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինքն ինչպես է հանձնում Հայաստա՞նը, գնանք մաս կազմենք Հայաստանը հանձնելո՞ւն»:

Մանրամասները՝ տեսանյութում։