Եվրոպայի խորհուրդը ՀՀ-ի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց է պատրաստել. ԵԽ գրասենյակի ղեկավար

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի բոլոր ծրագրերն օգտակար փորձառություն են ցանկացած երկրի համար, այդ թվում՝ մեդիագրագիտության ոլորտում:

Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց, որը վերլուծում է ներպետական օրենսդրական դաշտը՝ ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտության հետ կապված հարցերը և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նրա խոսքով՝ կարիքների գնահատման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը համապատասխան ոլորտում կներկայացվի պանելային քննարկման ձևաչափով:

ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, կարևորելով մեդիագրագիտության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված են ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացման, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական նյութեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։