Առանցքի փոփոխություն․ Թուրքիան երե՞ս է թեքում Արևմուտքից

Լուրեր

03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
Բոլորը

Զարմանալի չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիարժեք անդամ։ Ի վերջո, դա որոշ ժամանակ եղել է խաղաքարտերի վրա: Այս մասին գրում է Աթենքի Եվրոպական ու Ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի ավագ խորհրդատու Ռոբերտ Էլիսը, որի հրապարակումը ներկայացնում է Ահվալ գործակալությունը։

Ըստ հոդվածագրի՝ Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից Թուրքիան 2002 թվականին «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ի հայտ գալուց հետո փոփոխություն է կրել:

Նշվում է, որ Թուրքիան Բյուլենթ Էջևիթի վարչապետության օրոք դարձել է ԵՄ անդամակցության թեկնածու 1999 թվականի Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ, շարունակել է Էջևիթի նախաձեռնած քաղաքական և տնտեսական բարեփոխումները և սկսել անդամակցության բանակցությունները 2005 թվականին: 2007-ին էլ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել էր, որ ԱԶԿ կառավարությունը նվիրված է Թուրքիան Եվրոպա տանելուն։

2009-ին  Թուրքիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսեց «օրինակելի գործընկերության» մասին՝ հիմնականում քրիստոնյա և հիմնականում մահմեդական ազգերի միջև: Յոթ տարի անց The Atlantic-ին տված հարցազրույցում հիասթափված Օբաման Էրդողանին արդեն համարում էր ձախողակ և ավտորիտար:

Հոդվածագիրը նշում է, որ ԱԶԿ սկսում է է՛լ ավելի խորը աստիճանական իսլամացման ավտորիտար քաղաքականություն վարել կրթության, գիտության, քաղաքականության, տնտեսության ոլորտներում, Զինված ուժերի և քաղաքացիական հասարակության ներսում: Մի խոսքով՝ ժողովրդավարությունը Թուրքիայում հիմնականում գոյություն ուներ վերացական ձևով, և օրենքի գերակայությունը՝ արևմտյան քաղաքակրթության հիմնադիր սյունը, այլևս թուրքական հասարակության մաս չէր:

2008 թվականից Էրդողանը հեռանում է ԵՄ հեռանկարներից։ 2008-2013 թվականները նշանավորվում են մի շարք ցուցադրական դատավարություններով ռազմական և աշխարհիկ հակառակորդների դեմ, իսկ այս ժամանակաշրջանի վերջում հերթը հասավ նաև ԱԶԿ-ի լիբերալ կողմնակիցներին։

Փորձագետը գրում է, որ արտաքին քաղաքականության առումով և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը կիսում են տարածքային ընդարձակման նույն ռևանշիստական երազանքը։ Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է Պետրոս Առաջինին, նրա թուրք գործընկերը ոգեշնչված է Օսմանյան վեհության տեսլականից։

Սկզբում շարժիչ ուժն Էրդողանի գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի ուշ՝ արտգործնախարար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» առանցքային աշխատության մեջ մեկ աչք ունենալով Բրիտանական Համագործակցության հաջողության վրա՝ պաշտպանում էր տեսակետը, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի այն երկրների հետ ներգրավվածության վրա, որոնց հետ նա կիսում է ընդհանուր անցյալ և աշխարհագրություն, այսինքն՝ Բալկաններում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։

Այս քաղաքականությունը, որը կոչվում է նեոօսմանիզմ, մեկնարկային զենքն էր Թուրքիայի էքսպանսիայի համար, որն այժմ հանգեցրել է թուրքական ներկայության ոչ միայն Լիբիայում, Սիրիայում և Իրաքում, այլև Պարսից ծոցում, Կարմիր ծովում, Աֆրիկայի և Կիպրոսում:

Էրդողանը խոսել է նաև 1923-ի Լոզանի պայմանագիրը չեղարկելու մասին, որը սահմանել է ժամանակակից Թուրքիայի սահմանները, և կոչ արել վերադառնալ 1920 թվականին Օսմանյան խորհրդարանի կողմից ընդունված Ազգային դաշնագրին, որը ներառում է ներկայիս Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան և Իրաքը։

Դավութօղլուն խոսում էր «հարևանների հետ զրոյական խնդիրների» մասին, սակայն արդեն 2013-ին իսլամագետ Իբրահիմ Քալընը, որը հետագայում Դավութօղլուին հաջորդեց Էրդողանի գլխավոր խորհրդականի և խոսնակի պաշտոնում, Թվիթերում «թանկագին միայնության» մասին էր գրել։

2012 թվականի հոկտեմբերին Քալընը Ստամբուլի ֆորումում հիմնական ելույթում ներկայացրել էր նոր աշխարհաքաղաքական շրջանակ, որտեղ մերժել էր աշխարհիկ ժողովրդավարության, քաղաքականության և բազմակարծության եվրոպական մոդելը: Նա խոսել էր հետարևմտյան քաղաքական կարգի որոնման մասին, որտեղ Արևմուտքը չունի ժողովրդավարության բանավեճի մենաշնորհ և համաշխարհային քաղաքական օրակարգ թելադրելու Արևմուտքի գերակայության վերջին։

Փոխարենը Քալընը քարոզում էր արժեքների վրա հիմնված և սկզբունքային արտաքին քաղաքականություն, սակայն առանց բացատրելու, թե որ արժեքներն ու սկզբունքները նկատի ունի:

Հոդվածագիրը նշում է, որ 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը արտահայտել է իր վրդովմունքը ԵՄ-ի հետ փակուղու պատճառով և կոչ արել Պուտինին՝ թույլ տալ Թուրքիային մտնել Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) «և փրկել մեզ այդ փորձանքից» (ԵՄ-ի պահանջները իրական բարեփոխումների մասին):

Ըստ հեղինակի՝ այժմ անիվը լրիվ նոր շրջան է անում։ ՇՀԿ-ի 22-րդ գագաթնաժողովից վերադառնալիս, որի անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Պակիստանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի չորս երկրներ, Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է լիիրավ անդամակցություն փնտրել։ ՇՀԿ-ն որակվում է որպես հակաՆԱՏՕ կազմակերպություն։ Ռուս բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ ՇՀԿ-ին անդամակցությունն անհամատեղելի է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։

Թուրքիայի երկընտրանքն այն է, որ նա կանգնած է երկու ուղղության առաջ։ Մի կողմից՝ այն կապված է Արևմուտքի հետ ՆԱՏՕ-ին և Եվրոպայի խորհրդին իր անդամակցության, ինչպես նաև ԵՄ նկրտումների միջոցով: Մյուս կողմից՝ նա դեմքով շրջվել է դեպի Արևելք, որը նշանավորվում է եվրասիականության և հակաարևմտականության վերելքով:

ՆԱՏՕ-ի կանոնադրության նախաբանը հաստատում է հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ժողովրդավարությանը, անհատի ազատությանը և օրենքի գերակայությանը։ Հետևաբար, ըստ հոդվածագրի, անդամակցությունն արժեքային և սկզբունքային է, ուստի այն ուղղությունը, որով շարժվում է Էրդողանի «նոր Թուրքիան», ազդանշան է տալիս առանցքի փոփոխության։

Էմմա Չոբանյան