Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Քաղաքականություն
28.05.2018 | 15:11ԵՄ-ն մինչև 2019թ. հունիսի 1-ը վ երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի իշխանությունների դեմ. ասվում է Եվրամիության պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:
Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված է 259 ֆիզիկական և 67 իրավաբանական անձ:
«Խորհուրդը երկարաձգել է ԵՄ սահմանափակումները Սիրիայի վարչակարգի դեմ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը: Հաշվի առնելով շարունակվող ճնշումները քաղաքացիական բնակչության դեմ՝ ԵՄ-ն որոշում է կայացրել Սիրիայի նկատմամբ սահմանափակող միջոցներ ձեռնարկել սիրիական վարչակարգի և նրա կողմնակիցների նկատմամբ»,- նշված է հայտարարությունում: