Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքականությունը «նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Հարավային Կովկասում

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ժամանակակից աշխարհը կարելի է անվանել համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության շրջան։ Եվրոպայի կենտրոնում պատերազմը ցնցում է ուժերի հավասարակշռությունն աշխարհում, խորացնում առաջատար տերությունների միջև հակասությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Տոկիոյում  ճապոնական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Թուրքիան այն բացառիկ երկրներից է, որը շարունակում է Ռուսաստանի հետ երկխոսությունը»,- ասել է նա՝ նշելով, որ Անկարան ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ է։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Արևմուտքում կան դերակատարներ, որոնք հանդես են գալիս Ուկրաինայի պատերազմը շարունակելու օգտին։

«Այդ դերակատարները կարծում են, որ պատերազմի շարունակությունը կթուլացնի Ռուսաստանը։ Սակայն փաստն այն է, որ հիմնական վնասը կրում է Ուկրաինան»,- ասել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ Անկարայի քաղաքականությունը, իբր, նպաստում է կայունությանն ամբողջ աշխարհում։ Ըստ նրա՝ դրա վառ օրինակն են Թուրքիայի ջանքերը Լիբիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Հարավային Կովկասում և Ուկրաինայում։ Չավուշօղլուն ասել է, թե «փափուկ ուժին» զուգահեռ՝ Թուրքիան օգատգործում է նաև կոշտ լծակներ։

«Օրինակ՝ Սիրիայում մենք ոչ միայն մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում կարիքավորներին, այլև վճռական պայքար ենք մղում ահաբեկչության դեմ»,- ասել է թուրք նախարարը՝ մոռանալով, սակայն, նշել, թե քանի ապօրինի ռազմական գործողություն է իրականացրել Թուրքիան վերջին տարիներին ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում՝ ռմբակոծությունների ենթարկելով նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը։

Էմմա Չոբանյան