Իժևսկի դպրոցում կրակոցները 13 մարդու կյանք են խլել, որից 7-ը՝ երեխաներ

Լուրեր

24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
Բոլորը

ՌԴ Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով, վերջին տվյալներով, 13 մարդ է զոհվել, որից 6-ը՝ երեխա։ Միաժամանակ, 14 երեխա և 7 մեծահասակ վիրավոր է։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձիգն ինքնասպան է եղել։

«Ոստիկանները հայտնաբերել են կրակ բացած տղամարդու դին։ Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել»,- հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Դպրոցում հրաձգության մասին հաղորդագրություններ են հայտնվել երկուշաբթի առավոտյան ռուսական Telegram ալիքներում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են դասի ժամին․ սև կոստյումով անհայտ տղամարդը ներխուժել է դասարաններից մեկն ու կրակ բացել։

Դեպքի վայր ժամանած Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է, որ կրակոցների հետևանքով անվտանգության աշխատակից է զոհվել, երեխաների շրջանում կան տուժածներ։

Բրեչալովի տեղեկացմամբ՝ ուսումնական հաստատությունն ամբողջությամբ տարհանվել է։

«Ամբողջ պարագիծը շրջափակված է, ԱԴԾ-ն, Ռոսգվարդիան և քննչական մարմիններն աշխատում են հաստատությունում»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան