Մախաչկալայում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել

Լուրեր

08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

Կիրակի Ռուսաստանում շարունակվել են Ուկրաինայի դեմ պատերազմի համար մոբիլիզացիայի դեմ ինքնաբուխ բողոքի ցույցերը։ Մախաչկալայում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն ավելի քան 100 ցուցարարի է ձերբակալել։

Դաղստանում մարդիկ փակել են մայրուղին և վանկարկել «Ո՛չ պատերազմին», իսկ ուժայիններն օդ են կրակել։ Յակուտիայում նույնպես մարդիկ հավաքվել են հրապարակում ու հակապատերազման կոչեր հնչեցրել։

Դաղստանում՝ Խասավյուրտի մոտակայքում գտնվող Էնդիրեյ մեծ գյուղի բնակիչները, բողոքելով մոբիլիզացիայի դեմ, փակել են Խասավյուրտ-Մախաչկալա մայրուղին։ Ավելի ուշ Մախաչկալայում սկսվել է բողոքի ակցիա՝ հիմնականում կանանց մասնակցությամբ։

https://t.me/chernovik/37585

Բողոքի ակցիայի մասնակից կանայք վիճել են ոստիկանների հետ՝ հայտարարելով, որ պատերազմը սկսել է Ռուսաստանը։

«Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Մենք կույր չենք»,- ասել են նրանք։

Կանայք նաև խնդրել են ոստիկաններին՝ չխանգարել իրենց բողոքի ակցիաներին։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներից մեկը ստիպված է եղել փախչել ցուցարարներից։

Մախաչկալայում ոստիկանությունը ուժի կիրառմամբ ձերբակալություններ է իրականացրել։ Մի քանի տղամարդ ծեծի են ենթարկվել և տարվել ՆԳՆ վարչություն։ Կանանց նույնպես փորձել են բերման ենթարկել։ Ցուցարարները միաժամանակ փորձել են ազատել բերման ենթարկվածներին։ Ոստիկանների նկատմամբ ուժ է կիրառվել։ Երեկոյան ոստիկաններին միացել են նաև լրացուցիչ ջոկատներ, ժամանել է Ռոսգվարդիան։

Տաթև Ֆռանգյան