Եվրոպան պետք է ընդունի երկրից փախչող ռուսաստանցիներին. Շառլ Միշել

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպան պետք է ընդունի Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք փորձում են լքել երկիրը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Նյու Յորքում դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:

Politico պարբերականին տված հարցազրույցում Միշելն ասել է, որ Եվրամիությունը պետք է բաց լինի նրանց նկատմամբ, ովքեր չեն ցանկանում Կրեմլի գործիքը լինել:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում իր ելույթում Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հակամարտության շուրջ «ստի ցանց» է կառուցել. «Սա հիբրիդային պատերազմ է, այն համատեղում է զենքի ուժը խաբեության թույնի հետ»:

Միշելը նաև կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

«Վետոյի իրավունքի օգտագործումը պետք է բացառություն լինի, բայց այն կանոն է դառնում»,- ասել է նա:

«Երբ Անվտանգության խորհրդի մշտական անդամը սանձազերծում է չարդարացված պատերազմ, որը դատապարտում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, նրա հեռացումն Անվտանգության խորհրդից պետք է ինքնաբերաբար լինի»,- հավելել է Միշելը: