Պատերազմը բացահայտել է մեր հասարակության հիմնական արատները, այդ թվում՝ իրար և թշնամուն չճանաչելը․ ապաքաղաքական զրույց Ռուբեն Բաբայանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Նրա կարծիքով՝ «միասնականություն» հաճախ օգտագործվող բառը շփոթեցնող է: Առավել արդյունավետ է «հավաքականություն» հասկացությունը: Եվ հենց այդ բառն է օգտագործում Եղիշե Չարենցը՝ խոսելով հայ ժողովրդի հավաքական ուժի մասին:

Ռեժիսորը բերում է ձեռքի օրինակը, որի՝ իրարից տարբեր մատների հավաքականությամբ է միայն հնարավոր բռունցք սարքել:

Անմիաբանության հիմնական պատճառներից մեկը, ըստ հաղորդման հյուրի, այն է, որ մարդիկ ցանկություն չունեն իրար լսելու, իրար հասկանալու: Նրանք հակված են վանել և մերժել միմյանց՝ չխորանալով այն հարցի մեջ, թե ի՞նչ է դիմացինն իրականում մտածում կամ զգում: Այժմ ընդունված է «օրակարգ» բառը, որը, ըստ էության, ենթադրում է հասարակության բաժանում տարբեր ճամբարների՝ կախված նրանից, թե «որ օրակարգն է սպասարկում» տվյալ անձը:

Ռուբեն Բաբայանը դժվարանում է նշել, թե որ ժողովրդի միասնական լինելը մենք կարող ենք ընդունել որպես օրինակ: Ըստ ռեժիսորի՝ բոլոր ազգերն էլ բողոքում են իրենց անմիաբանությունից և վկայակոչում են այլ ազգերի՝ որպես, իրենց կարծիքով, համախմբման օրինակ: Սակայն հաղորդման հյուրը համոզված է, որ գոյություն ունի ազգի հավաքական ջանքերի տեսանելի մարմնավորում՝ պետականություն: Եթե հաջողվում է ստեղծել ամուր պետականություն, ուրեմն ժողովուրդը կարողացել է հասնել միասնականության որոշակի հանգրվանի:

Մանրամասները՝ տեսանյութում: