«Զինվորի տունը» նոր բաժանմունք ունի. բացվեց միջազգային չափանիշներին համապատասխան վիրահատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Զինվորի տունն այսօր մարդաշատ էր․ հյուրերը, լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու շահառուների հարազատներն այստեղ են՝ մասնակցելու վիրաբուժական բաժանմունքի բացմանը։ 3 վիրահատարաններով, արթնացման սրահով, վերակենդանացման բաժանմունքով ու 13 մահճակալային ֆոնդ ունեցող հետվիրահատական 7 հիվանդասենյակով բաժանմունքում այսուհետ կիրականացվեն անհրաժեշտ հրատապ վիրահատությունները։

Նախկինում Զինվորի տան տղաները վիրահատվում էին այլ բժշկական կենտրոններում, քանի որ այստեղ իրականացվում էր միայն վերականգնողական բուժում ու պրոթեզավորում։ Հիմա արդեն նաև վիրահատարան կա, և սա` շնորհիվ բարերարների։

Արմեն Մուրադյանը ցույց է տալիս բաժանմունքները, ներկայացնում հագեցվածությունը: Հիմա բաժանմունքը լիցենզավորման փուլում է, լիցենզիայի տրամադրումից անմիջապես հետո արդեն կարվի առաջին վիրահատությունը։ Ի դեպ, վիրահատարաններից մեկն օդափոխության բացառիկ լամինար հոսք ունի։

Բաժանմունքն ապահովված է հիվանդի վիճակի 24-ժամյա մոնիթորինգի տեխնիկական հնարավորությամբ, այն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց։ Այսպիսի հարմարեցումներ նաև զինվորների տներում է արվում։ Արդեն 100 զինվորի տուն է հարմարեցվել։

2018 թվականին բացված Զինվորի տունն արդեն շուրջ 7000 շահառուի առողջապահական և սոցիալական ծառայություններ է տրամադրել։ Նրանցից 1000-ը կրթական ծրագիր է անցել, 200-ը՝ աշխատանքով ապահովվել։

Հայկը մեկն է աշխատանք գտած տղաներից, հենց Զինվորի տանն է աշխատում, վերականգնողական բուժումն էլ այստեղ է անցել։ Հայկն Ասկերանի շրջանում էր ծառայում, «Ես եմ» ծրագրով էր մեկնել ծառայության։ Ծառայության արդեն վերջին ամիսներին պատերազմը սկսվեց։ Հադրութում 2020-ի հոկտեմբերի 16-ին թշնամու դեմ մարտի ժամանակ վիրավորում ստացավ։ Ասում է՝ թեպետ ինքն այլևս չունի վիրահատության կարիք, բայց ընկերների համար է ուրախ, որ կկարողանան արդեն տեղում սպասարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան