Ի՞նչ կարիքներ ունի բանակը. առաջնագծի համար վրան կարողները կամավորների են հավաքագրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

Մանկավարժը, մոդելավորողը, իրավաբանը, նկարչուհին և տնային տնտեսուհին, ուժերը մեկտեղած, աշխատում են։ Կամավոր են եկել՝ սահմանին կանգնած զինվորների համար վրաններ պետք է կարեն։ Մեզ հետ շփվելու երկար ժամանակ չունեն։

Սրբուհին մանկավարժ է, հիմա չի աշխատում։ Երեխաներին դպրոց է տարել, ուսուցչին խնդրել՝ երեխաներին երկար պահել, մինչև ինքը տուն կհասնի։

Կամավորներից մեկն էլ Սիսիանից է եկել, լսել է, որ կամավորների կարիք կա, թողել է գործերն ու Երևան շտապել։

Վրանների ու քողարկող միջոցների արտադրության համար պարբերաբար կամավորների անհրաժեշտություն է լինում, այդ մասին Էրիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել։ «Շանի» հասարակական կազմակերությունը դեռ 44-օրյա պատերազմի օրերին էր սկսել քողարկող միջոցներ, վրաններ ու ռազմական այլ անհրաժեշտ պարագաներ արտադրել, այս պահին, ասում է, վրանների անհրաժեշտությունն է մեծ։

Ամռանը արտադրության ծավալները մեծ չեն եղել, ռեսուրսներ էլ շատ չունեն։ Նախկինում 1 վրանը 5-7 օրում էին արտադրում, հիմա փորձում են 2 օրում դա անել։ Մետաղական կոնստրուկցիաների հետ աշխատանքն է ժամանակը երկարացնում։ Հիմա ամենից շատ ֆինանսական միջոցների ու կամավորների ներգրավման կարիք ունեն։

Ձեռնարկությունը հասարակական հիմունքներով է աշխատում, հիմնականում անհատական ֆինանսական աջակցության և ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության շնորհիվ։ Օրինակ՝ վերջին գրառումից հետո, թե կտորից պարկեր են պետք, բավականաչափ քանակ հավաքվել է, հիմա կամավորներ են պետք՝ կարելու համար։

Էրիկ Սարգսյանը հիմա Պաշտպանության նախարարության հետ է համագործակցում, արտադրում են այն, ինչի կարիքն իսկապես կա։ Իսկ առհասարակ, ասում է, համակարգվածության լուրջ խնդիր կա։

Հակառակ դեպքում թե՛ ռեսուրսն է անիմաստ վատնվում, թե արդյունավետությունն է նվազում, դիրքերից մեկում ավելցուկ է լինում, մյուսում՝ խիստ կարիք։ Էրիկ Սարգսյանն ինքն էլ հնարավոր ամենահարմար առիթով բոլորին կոչ է անում համագործակցել պաշտպանական գերատեսչության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան