Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնելու
Քաղաքականություն
22.09.2022 | 17:17Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը նախատեսում են այս աշնանը Ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհհամադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս աշնանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի Ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն»,- ասել է Բաղերին։
Նա նշել է, որ վարժանքներին, հավանաբար, կմասնակցեն նաև Պակիստանը, Օմանը և մի շարք այլ երկրներ։
Վերջին անգամ երեք երկրները համատեղ զորավարժություններ անցկացրել են ՌԴ-ում՝ սեպտեմբերի 1-7-ը «Վոստոկ-2022»-ի շրջանակում։
Էմմա Չոբանյան