Կարեն Անդրեասյանը` «Եռաբլուրում» սևազգեստ մայրերի մասնակցությամբ միջադեպի մասին

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

«Վստահեցնում եմ՝ ոստիկանները քաղաքական հրահանգ չեն կատարում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությանը և հարցին, թե քաղաքական հրահանգ չի՞ եղել, որ ոստիկանները պետք է բացեին վարչապետի և մյուս պաշտոնյաների ճանապարհը։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝  աշխատանքներ են իրականացվում՝ ոստիկանության բարեփոխումների հետ կապված։ «Ոոստիկանությունը կա և պետք է լինի ապաքաղաքական մարմին։

Այլ հարց է, որ ոստիկանները հայտնվում են քաղաքական իրավիճակներում, լինում են ինքնագործունեություններ, լինում են սխալներ, բացթողումեր։ Կարծում եմ՝ երեկվա դեպքի առնչությամբ ոստիկանությունը կիրականացնի մանրակրկիտ ներքին քննություն և կտա արձագանք»։

Անդրադառնալով հարցին՝ երեկ «Եռաբլուրում» մարդու իրավունքներ ոտնահարվե՞լ են, թե ոչ, Անդրեասյանը նշեց․ «Մարդու իրավունքներ ոտնահարվել են, թե ոչ, դա իմանալու համար ես պետք է ծանոթանամ գործողությունների բոլոր մանրամասներին․ նման գնահատական կարող է տալ կա՛մ ոստիկանությունը, կա՛մ դատարանը, կա՛մ ՄԻՊ-ը։ Ես, որպես գործադիրի ներկայացուցիչ, ցավ եմ ապրել՝ տեսնելով, որ իրավիճակը լարվել է, այն էլ՝  այդպիսի սրբավայրում, և սպասում եմ ոստիկանության արձագանքին»։

Մանրամասները՝ տեսանյութում։