ՌԴ-ի համար հատուկ տրիբունալ ստեղծել․ Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջարկ է ներկայացրել

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «խաղաղության բանաձև», որի կետերից մեկը վերաբերում է Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի պատասխանատվության հարցին։ Այս մասին Զելենսկին խոսել է ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի պատվիրակներին ուղղված տեսաուղերձում։

«Ուկրաինայի դեմ հանցագործություն է կատարվել, և մենք պահանջում ենք արդար պատիժ… Ուկրաինան պատիժ է պահանջում մեր տարածքը գողանալու փորձի համար, պատիժ՝ հազարավոր մարդկանց սպանության համար, պատիժ՝ կանանց և տղամարդկանց խոշտանգումների և նվաստացման համար, պատիժ՝ այն աղետալի տուրբուլենտության համար, որը Ռուսաստանը հրահրեց իր անօրինական պատերազմով, ոչ միայն մեզ՝ ուկրաինացիներիս, այլև ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին կոչ է արել շարունակել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառումը, մեկուսացնել երկիրը միջազգային կազմակերպություններից մինչև պատերազմի ավարտը և զրկել ձայնի իրավունքից, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից, ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառել, Ռուսաստանի հանցագործությունների հարցով հատուկ տրիբունալ ստեղծել  և վնասի փոխհատուցման մեխանիզմ մշակել։

«Ռուսաստանը պարտավոր է այս պատերազմի համար վճարել իր ակտիվներով։ Սա նույնպես պատիժ է։ Սա ամենավատ պատիժներից մեկն է ռուս պաշտոնյաների համար, ովքեր ամեն ինչից բարձր են գնահատում փողը»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը» ենթադրում է ևս չորս կետ՝ կյանքի պաշտպանություն, անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնում, անվտանգության երաշխիքներ և պաշտպանվելու վճռականություն։

Նրա խոսքով՝ այս բանաձեւը կարող է գործել ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար, որոնք կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում։

Զելենսկին ընդգծել է, որ ռազմական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն ուկրաինական «խաղաղության բանաձևի» հիման վրա։

 

Տաթև Ֆռանգյան