ԵԱՀԿ ղեկավարները դատապարտում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում անօրինական «հանրաքվեի» անցկացման ծրագիրը

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին դատապարտել են Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվե» անցկացնելու վերաբերյալ տեղեկությունները։

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում տեղեկացվում է, որ Ուկրաինայի տարածքում ցանկացած ընտրություն կամ հանրաքվե կարող է հայտարարվել և անցկացվել միայն օրինական իշխանությունների կողմից՝ ազգային օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան, ուստի, նախատեսվող «հանրաքվեն» անօրինական է լինելու։

«Քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո պատերազմը շարունակվում է, ցանկացած, այսպես կոչված, «հանրաքվե», որը պլանավորվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում ապօրինի դե ֆակտո վերահսկողություն իրականացնող ուժերի կողմից կամ աջակցությամբ, հակասում է միջազգային չափանիշներին և միջազգային պարտավորություններին, մարդասիրական իրավունքին, և դրանց արդյունքը, հետևաբար, իրավական որևէ ուժ չի ունենա»,- ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան