Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի իր գործընկերոջ հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների խթանման նշանակությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Յոշիմասա Հայաշիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը: Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»: