Հակառակորդը շուրջ 10 րոպե կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ․ համայնքապետը մանրամասներ է փոխանցում

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից քիչ առաջ հրադադարի խախտման ժամանակ կրակոցներ են լսվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում։ Համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը Factor.am-ին փոխանցեց, որ կրակել են մոտ 10 րոպե շարունակ։

«Քիչ առաջ տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից կրակում էին։ Բնակավայրերի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակել»,- ասաց Բաղդասարյանը։

Ըստ գյուղապետի՝ ադրբեջանական կողմը փխրուն հրադադարից հետո առաջին անգամ է խախտել լռությունը։ Այս պահին Ներքին Հանդում կրակոցներ չեն հնչում։

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Ժամը 22:30-ի դրությամբ՝ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ինտենսիվ կրակ էին բացել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։ Հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի՝ հակառակորդը կիրառում էր նաև հարվածային ԱԹՍ-ներ: ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհված և անհետ կորած քաղաքացի։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադար է հաստատվել։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշել էր, որ հնարավոր է եղել հասնել հրադադարի միջազգային հանրության ջանքերի շնորհիվ։

Արփի Հակոբյան