ԱՄՆ-ի ռազմական աջակցության գլխավոր նախապայմանը ՀԱՊԿ-ն է․ Փաշինյանը պիտի՛ անհապաղ հանի ՀՀ-ն այնտեղից․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այսօր մեկնել է, ԱԺ-ի և Կառավարության անդամների ու այլ պաշտոնյաների հետ հանդիպումից հետո նա հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Պարո՛ն Գրիգորյան, ո՞րն էր Փելոսիի հետ խոսակցության հիմնական թեման։

-Մանրամասնություններ չեմ հայտնի՝ հասկանալի պատճառներով, քանի որ փակ հանդիպում էր, բացի այդ՝ Փելոսին իր գլխավոր ուղերձներն ասուլիսում հայտարարեց։ Շատ կարևոր է այն, թե մենք՝ Հայաստանի փորձագետներն ու հասարակական գործիչները, ինչ ուղերձ ուղարկեցինք։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ աշխատում էինք փոխլրացման սկզբունքով։ Մեր հասարակության գլխավոր մեսիջն այն էր, որ լուրջ է վիճակը․ սա դելիմիտացիա, դեմարկացիա չէ, սա ապաշրջափակում չէ, այլ ուղղակիորեն հարձակում է Հայաստանի վրա։ Մենք տարբեր ենթատեքստերով ու տարբեր դիտանկյուններով բարձրացրինք այն հարցը, որ Հայաստանը վտանգի տակ է, և շատ լուրջ է վիճակը։ Փելոսիին մարդիկ այստեղ շատ ջերմ ընդունեցին, նրա այցը մարդկանց մեջ մեծ հույսեր առաջացրեց։ Հայաստանի վիճակը շատ լուրջ է, հիմա ոչ թե պայքար է Ջերմուկի կամ առանձին դիրքի համար, այլ Ադրբեջանը և իրեն աջակցողները մեզ ուզում են կտրել Իրանից և Վրաստանից։ Երբ Ադրբեջանն ասում է դեմարկացիա, դելիմիտացիա, նկատի ունի, որ անկլավները պետք է տաս իրենց․․․ իրենը չեն, բայց Խորհրդային միության ժամանակ անօրինական տրվել է նրանց։ Փելոսիի հետ հանդիպմանը, կարծում եմ, կարողացանք ամփոփ կերպով տալ ստեղծված իրավիճակի պատկերը։

-Իսկ արձագանքն ինչպիսի՞ն էր։

-Նենսի Փելոսիի կողմից արձագանք կա, ակնհայտ է, որ նա կապ ուներ Պետքարտուղարության հետ, փոխանցել է իր ստացած ինֆորմացիան։ Շատերը մոռանում են, որ նա Կոնգրեսի մեծամասնության՝ Ներկայացուցիչների պալատի լիդերն է, այսինքն՝ Ջո Բայդենի կուսակցության լիդերն է, իսկ պետքարտուղար Բլինքենի հետ ի պաշտոնե նրա կապն ուղղակիորեն է։

-Այո՛, նույն թիմի անդամ են․․․

-Կասկած չունեմ, որ Նենսին ինֆորմացիա տվեց, և այսօր առավոտյան Բլինքենը հանդես եկավ, զգուշացրեց Ադրբեջանին, այս անգամ՝ շատ ավելի կոշտ ձևակերպումներով։ Այսինքն՝ արձագանքն անմիջական է։ Եվ ո՞վ վազեց Վաշինգթոն, Բայրամովը․․․ Տեսա՞ք՝ աշխարհում ինչքան է ամեն ինչ կապված իրար հետ։ Մենք ինչքա՞ն էինք ասում՝ դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Այն, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին, Թուրքիային, եթե չասենք՝ նաև Ռուսաստանին զսպելու կոնկրետ քայլեր է անում, դա տեսնում ենք, դրանք դիվանագիտական, քաղաքական  գործիքներ են՝ Բլինքենի ուղերձները, Պետքարտուղարության զգուշացումները ռազմական ագրեսիայի չգնալու վերաբերյալ։ Իսկ ի՞նչ ռազմական աջակցություն կարող է տրամադրել ԱՄՆ-ը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի հետ բարեկամության պայմանագիր ունի, որոնք այսօր չեն գործում, որ հայ հասարակությունն այսօր ցանկություն ունի այլ անվտանգային երաշխիքներ ունենալ։ Ամերիկյան կողմն այս մասին ընդհանրապես խոսո՞ւմ է։

-Մենք այս հանդիպման ընթացքում այդպիսի հարցեր չենք բարձրացրել։ Բացատրեմ, թե ինչու այդ հարցը չենք բացատրել․ առանց այն էլ՝ ԱՄՆ-ը մեզ մեծ աջակցություն է տալիս՝ և՛ ֆինանսական, և՛ փորձագիտական, և՛ նույնիսկ ուժային կառույցների հետ կապված։ Քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, դա բացառվում է, մենք միամիտ չենք, որ այս պարագայում ծանր իրավիճակի մեջ դնեինք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Մենք իրատեսական քննարկում անցկացրինք։ Ուզում եմ զգուշացնել, որ մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը վտանգավոր է։ ԱՄՆ-ը լրջագույն դիվանագիտական ազդեցություն ունի աշխարհում, և դա էլ բավական է՝ Ադրբեջանին զսպելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան