Գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի․ ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

«Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի:

Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Հրդեհի 1 դեպք արձանագրվել է մթերային խանութում՝ բռնկումն առաջացել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, մեկ դեպք արձանագրվել է ավտոմեքենայում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:
Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 5 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: 4 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրությունում։