Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Նենսի Փելոսիի հայտարարությունների կապակցությամբ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի արած հայտարարություններին և իր դժգոհությունը հայտնել, գրում են տեղական ԶԼՄ-ները։

Մասնավորապես, ըստ Բաքվի` Փելոսիի հայտարարությունները խեղաթյուրում են իրավիճակը տարածաշրջանում։

«Խորը ափսոսանք է առաջացնում 2022 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի արած հայտարարությունը, որը խաթարում է իրավիճակը տարածաշրջանում։ Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,- ասվում է  հայտարարության մեջ։

Նշվում է նաև,որ Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և հայամետ կոնգրեսականների ներկայությունը դրա ապացույցն է։

Հիշեցվում է, որ ԱՄՆ-ում մոտենում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շրջանը, և Բաքուն, չգիտես՝ ինչու մտահոգված լինելով ԱՄՆ ընտրություններով, նշում է, թե Փելոսին իր այցը օգտագործում է  հայերի աջակցությունը ԱՄՆ-ում ստանալու համար։

Էմմա Չոբանյան