Դո՛ւրս ՀԱՊԿ-ից․ բողոքի ակցիա Երևանում․ ՈՒՂԻՂ
Հասարակություն
18.09.2022 | 13:55Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են ՀՀ իշխանություններից հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ակցիայի նպատակն է պահանջել և աջակցություն հայտնել ՀՀ կառավարությանը ՀԱՊԿ-ից և դրա հետ կապված բոլոր կառույցներից և պայմանագրերից անմիջապես դուրս գալու հարցում, սկսել Հայոց պետականության բարեկամների և պոտենցիալ դաշնակիցների հետ անհապաղ քննարկումներ՝ նոր անվտանգային համակարգի գործածման վերաբերյալ։