Կրկնվում է 44-օրյա պատերազմի իրավիճակը․ բավարար ինֆորմացիա չի տրվում․ Աշոտ Մելիքյան

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

«Կրկնվում է 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի իրավիճակը․ հասարակությանը բավարար չափով պաշտոնական տեղեկատվություն չի տրվում»,- «Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում․ ո՞վ է լցնում այդ վակուումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա դիտարկմամբ՝ չի տրամադրվում տեղեկատվություն այն չափով, որը տեղ չի թողնի կամ շատ քիչ տեղ կթողնի տարատեսակ մանիպուլյացիաների, ապատեղեկատվության ու շահարկումների համար։

«Պետք է պատրաստ լինենք և ունենանք համապատասխան մասնագետներ թշնամու կողմից քարոզչական հնարքների կիրառման փորձերին, ապատեղեկատվությանը հակազդելու համար, նաև մեր կողմից բավարար ինֆորմացիա հրապարակելու թշնամու լսարանի համար։ Այս ամենը պետք է պետությունը, կառավարությունը համապատասխան կարգավորումներով իրականացնի, բայց դա չի արվում, և նաև դրա հետևանքով է, որ մանիպուլյացիաների լայն տարածք է մնացել, ընդ որում՝ դրանով կարող են զբաղվել և՛ դրսից, և՛ երկրի ներսում»,- նշեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։