Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր․ ՀՀ ԱՆ
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:
Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,- ասված է հաղորդագրությունում։