ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Վայքի բժշկական կենտրոն
Հասարակություն
15.09.2022 | 19:09ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի բժշկական կենտրոն, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման և համալրման ընթացքին, տեսակցել բուժառուներին: Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
Նա նաև նշել է, որ գնահատվել է լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը։