Ասում են՝ գնացեք պատգամավորի ձեռներից քաշեք, բերեք, պարտադրեք՝ ստորագրի․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն՝ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովրդավարության առջև, և ինչքան հնարավորություններ կան այդ մարտահրավերները հաղթահարելու: ԱԺ ամբիոնից այս մասին նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

«Այսօր լուսացավ, և մենք նորմալ եկանք աշխատանքի, առանց խղճի խայթի և առանց որևէ եղանակով ինքներս մեզ մեղադրելու: Ցավոք, մարտի 1-ին այդպես չէր: Կարո՞ղ էր կրկնվել. այո, եթե չլիներ ժողովրդավարություն, անկեղծություն, թափանցիկություն»,- նշեց պատգամավորը։

Վարդանյանն անդրադարձավ նաև փողոց դուրս եկած մարդկանց գործողություններին:

«Ասում են՝ գնացեք պատգամավորի ձեռներից քաշեք, բերեք, պարտադրեք՝ ստորագրի․․․ Հավատացած եմ, երեկ փողոց դուրս եկած մարդկանց ճնշող մեծամասնությունն անկեղծ էր. ցավը շատ մեծ է, ծանր է, հասկանանք իրար: Ամեն մեկս բարեկամ, ընկեր, սիրելի է կորցրել: Մարդիկ էմոցիաների տակից չեն կարողանում դուրս գալ․․․

Այլ բան է, որ որոշ մարդիկ փորձում են այդ ամենը համակարգել:

Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր երեկ հայտնվել էին այնտեղ, որովհետև իրենք կարողացան մեր ընդդիմադիր գործընկերներին վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին»,- նշեց Վարդանյանը՝ կոչ անելով հանդուրժող լինել միմյանց նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։