Լարված իրավիճակ ԱԺ-ում. ՔՊ-ականներն ու ընդդիմադիրները փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
Բոլորը

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց:

Նա իր ելույթում նշեց, որ «իշխանության քաղաքականության ամբողջական փլուզումն է, որ բերել է այս ավերին»։

«Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ–որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել «դավաճան»։ Լսե՛ք, մի պահ անդրադարձե՛ք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է»,-դիմելով իշխանական գործընկերներին՝ նշեց Գեղամ Մանուկյանը։

Իրավիճակը ԱԺ դահլիճում լարվեց։ ՔՊ պատգամավորները սկսեցին բղավել, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը փորձեց հանդարտեցնել կրքերը, հորդորեց լռել և սառնասրտություն պահպանել։

Երբ Մանուկյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է` նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, իշխանական պատգամավորները դարձյալ բորբոքվեցին։

«Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։ Այս հայտարարությունից հետո Գեղամ Մանուկյանը հեռացավ ամբիոնից։

ԱԺ դահլիճում կրքերը չհանդարտվեցին: Հնչում էին վիրավորանքներ։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդմիջում հայտարարեց և փորձեց դահլիճից դուրս ուղեկցել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին և Ագնեսա Խամոյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։