Հայաստան-Ադրբեջան սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հակամարտության խաղաղ լուծման հույս ունի։ Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եկեք առաջ չընկնենք, միայն ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- ասել է Սիդորովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահ զորակազմ ուղարկելու ծրագրեր կան։

«Ռազմական ուժի կիրառումը, անգամ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՜չ սեպտեմբերի 13-ին, ո՜չ երեկ, ո՜չ այսօր․․․ Կարծում եմ՝ մոտ ապագայում բացառված է»,- ընդգծել է նա։

Սիդորովը նշել է, թե կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ։

«Մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն կարգավորվել խաղաղ ճանապարհով, առանց զենքի և ուժի կիրառման»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան