Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց․ ԱԺ-նիստն ընդմիջվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Այստեղ եմ եկել մեր հազարավոր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը ձեզ փոխանցելու»,– իր ելույթի մեկնարկին նշեց ԱԺ նիստին ներկա ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ–ի մոտ երեկ ուժ երեկոյան տեղի ունեցած հավաքը ինքնաբուխ էր, որևէ ուղղորդում չէր եղել ու հավաքվածներին Բաղրամյան էր բերել բացառապես հայրենիքի նկատմամբ անհանգստությունը։ «Եթե ասում ենք կար ուղղորդում, ապա դա կարող էր լինել միայն մեկ բան. երեկ ԱԺ ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր հայտարարությունը»,– ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ հավաքված քաղաքացիները ստիպեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմի անդամներին հաշված րոպեների ընթացքում հայտարարությունների, ուղիղ եթերների միջոցով պարզաբանումներ ու հերքումներ անելու։

«Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ–որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել «դավաճան»։ Լսե՛ք, մի պահ անդրադարձե՛ք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է»,-դիմելով իշխանական գործընկերներին՝ նշեց Գեղամ Մանուկյանը։

Իրավիճակը ԱԺ դահլիճում լարվեց։ ՔՊ պատգամավորները սկսեցին բղավել, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը փորձեց հանդարտեցնել կրքերը, հորդորեց լռել և սառնասրտություն դրսևորել։

Երբ Մանուկյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է` նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, իշխանական պատգամավորները դարձյալ բորբոքվեցին։

Ավարտելով ելույթը` Մանուկյանը պահանջեց հրապարակել բոլոր զոհվածների անունները` հավելելով, որ զոհերի շարքում են նաև եռամսյա հավաքներին քաղաքական նպատակներով զորակոչված քաղաքացիները։

«Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։ Այս հայտարարությունից հետո Գեղամ Մանուկյանը հեռացավ ամբիոնից։

ԱԺ դահլիճում կրքերը չհանդարտվեցին։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները՝ տեսանյութում։