Մարտեր են ընթանում Սոթքից Գորիս ողջ սահմանին․ ՄԻՊ-ը տեղահանվածների թիվ է հայտնել․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը
  • Այսօր ժամը 15-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա նշել է, որ 13:00-ից սկսած թշնամին վերսկսել է ինտենսիվ հրետանային և հրթիռային հարվածները Սոթքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանին՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի զինուժը լայնորեն կիրառել է նաև ԱԹՍ-ներ։ Թորոսյանը հայտնել է, որ ադրբեջանակն զինուժը վերսկսել է նաև դիրքային առաջխաղացման փորձերը։
    Ադրբեջանական հարձակումից հետո առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից․ Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Այս մասին հայտնել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ։ Պաշտպանը նաև հայտնել է, որ ադրբեջանցիների հարձակումների հետևանքով չորս քաղաքացիական անձ վիրավորում է ստացել։
  • Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը Ֆակտորին հայտնել է, որ Ջերմուկում գիշերվանից մինչև առավոտյան 10-ը կրակոցները չեն դադարել: Առավել ծանր վիճակ լուսադեմին է եղել, թշնամին հրետակոծություն է սկսել: Կեսօրից հետո ինտենսիվությունը մի փոքր թուլացել է։ Արսենյանը հայտնել է, որ կանանց և երեխաներին տարհանել են, իսկ քաղաքում մնացածները ինքնապաշտպանական ջոկատ են կազմել։ Քաղաքում գազամատակարարումն անջատել են անվտանգության նկատառումներով։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։