«Հայկական Ծրագրեր» ընկերությունը ներառվել է Եվրոպայի ՏՏ մատակարարման շղթայի  առաջատար ընկերությունների ցանկում

Լուրեր

15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Բոլորը

2017թ. հունիսին Channelnomics լրատվամիջոցը հրապարակել է  «Ծանոթություն Եվրոպայի առաջատար ընկերություններին. Եվրոպայի մատակարարման շղթայի ամենակարևոր խաղացողների ուղեցույցը»  հաշվետվությունը: Հաշվետվությունում ներառված է նաև Հայկական Ծրագրեր ընկերությունը:

Channelnomics-ը առաջատար լրատվական կայք է, որը զբաղվում ՏՏ մատակարարման շղթայի (արտադրողներ, վերավաճառողներ, հավելյալ արժեք վերավաճառողներ – VARs, կառավարվող ծառայություն մատուցողներ – MSPs, համակարգերն ինտեգրողներ) մասին լրատվությամբ և վերլուծություններով:

Հաշվետվության ներածության մեջ մասնավորապես ասվում է`

«Այս նախագծի նպատակը ողջ Եվրոպայի առաքման շղթայում ամենակարևոր կազմակերպությունները  սահմանել և քարտեզագրելն է: Այստեղ ներկայացված են ընդհանուրը 825 կազմակերպություններ:

Մեթոդաբանությունը.

Առաջատար ընկերությունների ցանկը կազմելիս մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ: Իհարկե, չափն ու մասշտաբը դեր խաղացել են  և առաջին 200-ի մեջ հայտնվածներից մի մասը ողջ աշխարհում ներկայացված հայտնի անուններ են: Բայց սա, իհարկե, միակ բանը չէ, որը մենք հաշվի ենք առել: Շատ կազմակերպություններ ներառվել են խոշոր արտադրողներից տեխնիկական սերտիֆիկացման ակնառու և անհամեմատելի մակարդակի շնորհիվ: Ուրիշները գլխավորում են շուկաները, որտեղ իրենք գործում են, օրգանական աճի կամ միավորման և ձեռքբերման (M&A) ցուցանիշներով: Որոշները նոր և զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում առաջիններց և ամենաարագ առաջ ընթացողներից են: Ուրիշները, համեմատաբար փոքր էկոհամակարգի առանցքային բաղադրիչներ են:

Մենք չենք ցանկանում պնդել, թե մեր հետազոտության արդյունքներն ըստ էության սուբյեկտիվ չեն: Սա չի հավակնում լինել Եվրոպայի ամենամեծ վերավաճառողների, համակարգերն ինտեգրողների և կառավարվող ծառայություն մատուցողների եզրափակիչ վերլուծություն ու գնահատական: Սա այն կազմակերպությունների լայնածավալ պատկերն է, որոնք, մեր կարծիքով, այս պահին սահմանում են Եվրոպայի մատակարարման շղթան, կամ կանեն մոտակա տարիներին»:

Հաշվետվությունում Հայաստանից ներկայացված է միայն Հայկական Ծրագրերը ընկերությունը: Համեմատելի տնտեսությամբ երկրներից ներառված է` Վրաստանից Cisco ընկերության ներկայացուցիչը, իսկ Ադրբեջանից և Մոլդովայից որևէ կազմակերպություն ներառված չէ: