Վիճակը ծայրահեղ օրհասական է. Իշխան Սաղաթելյանը նախկին նախագահներին և բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկում է նստել սեղանի շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Մենք ծանոթանալով ԱԺ հայտարարության նախագծի տեքստին, գտանք, որ այն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապված ունեինք մեր դիտարկումներն ու գնահատականը, որը պետք է ներառվեր ԱԺ հայտարարության տեքստի մեջ»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ՝ երբ խորհրդարանական երկրում Աժ-ն հայտարարություն է անում, դա պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին։

«Մենք ներկայացրել ենք հայտարարության 4 կետեր: Իշխող մեծամասնության կողմից մեր ներկայացրած առաջարկները, պահանջները մերժվեցին: Իրենք որևէ կետի հետ կապված չեն կարող որևէ հիմնավոր պատճառաբանություն տալ, որովհետև դրա հիմքերը չկան: Մերժեցին այն պատճառաբանությամբ, ինչպես նախկինում մերժել են մեր բոլոր առաջարկությունները՝ երկրի անվտանգությանն ու պետականությանը առնչվող, այն տրամաբանությամբ, ինչպես մերժեցին Շուշիում կնքված հայտարարության վերաբերյալ մեր հայտարարությունը, ինչպես տապալեցին ու բոյկոտեցին մեր մնացած նախաձեռնությունները»,- նշեց ընդդիմադիր պատգամամավորը՝ կարծիք հայտնելով, որ գործող իշխանությունը ՀՀ պետական շահի հետ կապ չունի:

Սաղաթելյանի խոսքով, երեսպաշտություն է, երբ իշխող թիմը խոսում է միասնականությունից ու պետականությունից. «Եթե իրենք պատրաստ չեն պաշտպանելու մեր պետությունը, մենք ինչի՞ շուրջ միասնական լինենք՝ պետությունը հանձնելո՞ւ»:

Հարցին, թե որոնք են լինելու «Հայաստան» դաշինքի հետագա քայլերը, պատգամավորը պատասխանեց. «Վիճակն օրհասական է, անհրաժեշտ է, որ երկրի բոլոր ազդեցիկ դեմքերը առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած Հայոց Վեհափառից, նախկին նախագահներից, ԱԳ բոլոր նախկին նախարարներից, ԳՇ նախկին պետերից, պաշտպանության նախկին նախարարներից: Պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, ընդունեն որոշումներ, հանդես գան հայտարարության տեքստով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:

Էս մարդիկ ի վիճակի չեն և ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը․․․ Այս իշխանությունը ո՛չ պատերազմ վարել գիտի, ո՛չ բանակցություն վարել գիտի, հետևողականորեն երկիրը տանում է դեպի անդունդը: Մենք մեր հասանելիքն արել ենք, բայց սրանցով հնարավոր չէ, պետք է գնան»:

Մանրամասները՝ տեսանյութում։