Բաքուն կեղծում է. ադրբեջանական խաղաղ բնակչության «թիրախավորման» մասին անգամ Ադրբեջանը չի հաղորդել. FIP

Լուրեր

04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. Լեհ մարզիկը լողալով հատել Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ նախօրեին երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական կողմը կրակ է բացել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Հայաստանի կողմից պարբերաբար կրակ բացելու, Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ավելացման և տարածքների շարունակական ականապատման փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»:

Իրականում, սակայն, թեև վերջին շաբաթներին Բաքվի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հայտնում էին ՀՀ ԶՈՒ կողմից իբր հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի մասին, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում անգամ Ադրբեջանի պետական գերատեսչությունները չեն հայտնել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու մասին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար մեղադրում էր հայկական կողմին ադրբեջանական դիրքերի գնդակոծման համար: Ավելին՝  հաղորդագրությունների հիմնական մասում մատնանշվում էին Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները, որտեղ ադրբեջանցի խաղաղ բնակչություն չի ապրում: Միակ դեպքը, երբ Ադրբեջանը հայտնել է քաղաքացիական օբյեկտի թիրախավորման մասին, եղել է սեպտեմբերի 7-ին, երբ ըստ հաղորդագրության, իբրև թե վնասվել էր Բերձորում (Լաչին) շինարարական աշխատանք կատարող մեքենան:

Հայաստանը պաշտոնապես հերքել է բոլոր մեղադրանքները, Ադրբեջանը իր պնդումները հաստատող որևէ փաստական ապացույց չի ներկայացնում:

Այսպիսով, Ադրբեջանի պնդումը, թե հայկական կողմը վերջին մեկ ամսում թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կեղծ է, քանի որ անգամ ադրբեջանական կողմը չի հայտնել նման դեպքերի մասին: